ՍՏԵՊ ԱԷՐՈԲԻԿԱ
Մարզումներ, որոնց ժամանակ օգտագործվում է ստեպ հարթակը, ինչը մատչելի է ցանկացած տարիքի և ֆիզիկական պատրաստվածություն ունեցող մարդու համար: Նշված ծրագիրը օգնում է ծախսել նույնքան կիլոկալորիա, որքան ծախսում է վազող մարդը, փոխարենը կատարելով վարժություններ երաժշտության ուղեկցությամբ, որոնք հիշեցնում են աստիճաններ բարձրանալու և իջնելու շարժումներին: Արդյունքում դուք կարող եք ազատվել ճարպերից, իջեցնել քաշը, ամրացնել մկանները, հղկել մարմինը, բարձրացնել տրամադրությունը: Այս ամենի հետ մեկտեղ Դուք ստանում եք դրական լիցքեր, ազատվում առօրյա հոգսերից, սովորում գեղեցիկ շարժվել:
Պարապմունքների 2-րդ մասը ավելի ուժային բնույթի է, որի ժամանակ օգտագործվում է լրացուցիչ մարզագույք` ծանրություններ ձեռքերի ոտքերի համար, որն օգնում է ավելի շեշտադրված մարզել ցանկացած մկանախումբ: Այս մարզատեսակը կօգնի բարելավել կոնքային հատվածը և գոտկատեղը: